Աբովյանի քաղաքապետի ընտրություններին այսօր՝ հունիսի 7-ին, մասնակցել է 18 հազար 685 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին թիվ 28 ընտրատարածքի հանձնաժողովից։ Նրանց փոխանցմամբ՝ ընտրություններն անցել են հանգիստ, ընտրախախտումների վերաբերյալ ոչ մի ահազանգ չեն ստացել, արձանագրություն չեն կազմել։
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ Վահագն Գեւորգյան, Էդվին Թադեւոսյան, Արթուր Հարությունյան, Կարապետ Իսրայելյան եւ Արթուր Հարությունյան Աբովյանում ընտրողների թիվը 43 հազար է։
Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 10454 ընտրող, որը կազմում է ընտրղների ընդհանուր թվի 48 տոկոսը։





























