Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆուչիկի փողոցում` «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21012» մակնիշի 34 FL 608 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` 23-ամյա Ա. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, հրդեհի նշաններ չի հայտնաբերվել. զոհեր եւ տուժածներ չկան:





























