Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 06.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակղզում` ափամերձ տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ավազներում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 34 AՏ 855 համարանիշի (վարորդ` Ս. Ս.) ավտոմեքենան:





























