ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մոտ, հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, մեքենայից հընթացս ինչ-որ իր են նետել բնակելի տեղամաս եւ արագ հեռացել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պոլիէթիլենային փաթեթի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 2,5 գրամ ընդհանուր քաշով մուգ շագանակագույն եւ 3,2 գրամ կանաչադարչնագույն զանգվածներ:

Հաջորդ օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի արտաքին պատերից մեկի պահակետի մոտ անհայտ անձի կողմից կատարվել է  արտանետում, որի հետեւանքով փշալարի վրա կախված է մնացել պոլիէթիլենային փաթեթ:

Զննությամբ փաթեթից հայտնաբերվել եւ առգրավվել է «B 8» դաջվածքով, 0,676 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ:

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են փորձաքննության: