Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա Ռոման Ի.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է գլուխը տանիքի երկաթին հարվածելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշալույս գյուղում, վիճաբանության ժամանակ, 30-ամյա Արարատ Մ.-ն փայտով հարվածել է նրա գլխին:
Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Արարատ Մ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնելով նաեւ, որ վիճաբանության ժամանակ Ռոման Ի.-ն ոտքով եւ ձեռքով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:





























