Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 39-ամյա Էդիկ Գ.-ին:

Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա եւ մեկ այլ տարա՝ 200 մլ բաց դեղնավուն նոսրացված լուծույթով: Նա հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման եւ փախուստի դիմած Ղարիբին հյուրասիրելու համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ղարիբը 40-ամյա Ղարիբ Մ.-ն է:

Նշանակվել են տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Arthur Khemchian