Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներն օրերս Կողբացու եւ Արամի փողոցների խաչմերուկից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա Սեւադա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 15 սմ ընդհանուր եւ 6 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























