Ոստիկանություն զանգահարած տղամարդը հայտնում էր, որ թիվ 31 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր գրպանից 7000 դրամ են գողացել, ինքը գողին բռնել է եւ գտնվում են Մալաթիայի տոնավաճառում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Մալաթիա եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 44-ամյա Վարդան Ս.-ին:

Պարզվել է, որ գողությունը Վարդան Ս.-ն չի կատարել:

Կատարվում է հետաքննություն: