Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն զանգահարած Արմեն Թ.-ն հայտնել է, որ «02» հաղորդումը դիտելիս ճանաչել է հետախուզման մեջ գտնվող Վարդան Ա.-ին, որի գործողությունից տուժել են նաեւ ինքը եւ ծանոթը` 2015 թ. ապրիլին Շենավան գյուղում նրան տալով համապատասխանաբար 35.000 եւ 40.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժին հրավիրված տուժողները՝ 49-ամյա Արմեն Թ.-ն եւ 41-ամյա Արմենուհի Հ.-ն, հայտնել են, որ ապրիլի 7-ին Շենավան գյուղում ծանոթացել են 43-ամյա Վարդան Ա.-ի հետ, որը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով` Արմեն Թ.-ից վերցրել է 35.000 դրամ, իսկ Արմենուհի Հ.-ից 40.000 դրամ` սառնարան ու հեռուստացույց բերելու նպատակով:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի քննչական բաժին: