Հունիսի 7-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 31-ամյա Վաղարշակ Մ.-ն եւ հայտնել, որ ինքը տաքսու վարորդ է, Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ է տեղափոխել մի ուղեւորի, որը դանակով վախեցրել եւ գողացել է իր մատանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 16.30-ին ոմն Կարեն նստել է Վաղարշակ Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել նրա ոսկյա մատանին` պատճառվելով 150.000 դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը նախկինում դատված 41-ամյա Հայկ Գ.-ն է, ով նույն օրը, ժամը 21.00-ին, նշված բակից բերման է ենթարկվել բաժին:

Գողոնը եւ հանցագործության գործիք դանակն առգրավված են:

Կատարվում է քննություն: