Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ hունիսի 8-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որի ժամանակ նշվել է, որ Երեւանում ստուգումների արդյունքում տուգանվել է 11 գազալցակայան: Նիստը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում իրականացվող անվտանգության ռեժիմի վերահսկողության խստացման մասին հանձնարարականին՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է Երեւան քաղաքի գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին:

Ներկայացնելով Երեւանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում եւ այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: Գործընթացը սկզբից ի վեր 1 1 գազալցակայան արդեն տուգանվել է: Նախարար Ա. Երիցյանը հորդորել է միայն տուգանքներով չսահմանափակվել եւ խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաեւ շարժական գազալցակայանները: