Ռուսաստանը բարձր է գնահատում Մինսկի աշխատանքը որպես ԵՏՄ նախագահ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մոսկվայում, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո:
«Մենք բարձր ենք գնահատում Մինսկի աշխատանքը ԵՏՄ նախագահի գործառույթներն իրականացնելու առումով, հաշվի առնելով վերջին որոշումները, որոնք կայացվել են Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի ընթացքում մայիսի 8-ին»,-ասել է Լավրովը:




























