Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 43-ամյա Արտեմ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին եւ 266 հոդվածի 4-րդ մասերի մեղադրանքներով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 21-ամյա Վիկտոր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:




























