Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արագածի զանգվածի թիվ 2 շենքի հետնամասում գտնվող, 52-ամյա Ռաֆիկ Փ.-ին պատկանող ավտոտնակից բերման են ենթարկել վերջինիս, 55-ամյա Հովհաննես Մ.-ին եւ 30-ամյա Արամ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգված, 1 կաթոց եւ ծալովի դանակ:
Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























