Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպելու է նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա գործունեության ծրագրերը։

Նշենք, որ ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայներ  կառավարություն կազմելու համար եւ քննարկվում է կոալիցիա կազմելու տարբերակները։

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։