ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արեւիկ-Դիեզ» ընկերության նախաձեռնությամբ՝ հունիսի 8-ին եւ 9-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Արմեն Դիվանյանի անունը կրող «Արեւներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է հայ ժամանակակից երգահանների կողմից նոր մանկական երգերի ստեղծման, տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործընթացը կազմակերպելու, մանկական համույթների երգացանկը հարստացնելու նպատակով:
Արհեստավարժ ժյուրիին, մրցութային ստեղծագործությունները կներկայացվեն «Արեւներ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ՝ առանց հեղինակների անունների:




























