Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների եւ տղաների հետեւյալ պահանջներով՝

-հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

– ուղեկցորդի եւ զբոսավարի աշխատանքային փորձ կամ

– զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։

Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին եւ երիտասարդներին։

Հայտերն ընդունվում են մինչեւ ս/թ. հունիսի 11–ը:

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վարորդների հետեւյալ պահանջներով՝

– վարորդական B, C կարգ ունեցող;

-զբոսաշրջային ոլորտում վարորդական աշխատանքային փորձ

– քաղաքային պայմաններում զբոսաշրջային, մեծ տեղատարողության ավտոբուսների վարման փորձ։

Հայտերն ընդունվում են մինչեւ ս/թ. հունիսի 16–ը:

Տեղեկությունների համար դիմել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժին:

Հեռախոս` 514 230: