Երեւանի քաղաքապետարանում արդեն իսկ ուսումնասիրվել է 300 վերելակային տնտեսություն:
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է նաեւ, որ առաջին փուլով նախատեսված աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի տեղեկատվություն եւ աշխատանքներն էլ կկրեն շարունակական բնույթ:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները:
Շենքերի շինարարության ընթացքը մշտական հսկողության տակ է եւ դրանք շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակացույցի համաձայն:




























