Երեւանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակա ջրամբարում մահացած հայտնաբերված 12-ամյա տղայի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հանցագործության դեպք չկա, ընկերներով գնացել են լողալու եւ այդ դեպքը պատահել է:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակա ջրամբար քաղաքացի է ընկել: Դեպքի վայր մեկնած մեկնել փրկարարները ջրամբարից դուրս են բերել 12-ամյա Գ. Ա.-ի դին: