Մալայզիայի Փինանգ նահանգի բնակիչը բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վայր է ընկել ավտոտնակի տանիքին, ծակել այն, սակայն ողջ մնացել։ Այս մասին գրում է Star-ը՝ հղում կատարելով ականատեսներին։
«Նման բարձրությունից վայր ընկնելուց հետո նա կարողացել է զանգահարել հորը եւ պատմել կատարվածի մասին»,- ասել է ականատեսներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարեւանների կարծիքով՝ հնարավոր է՝ տուժածը գովազդային գործակալ է եւ ցած է նետվել ընկճախտից տառապելու պատճառով։ Եթե ինքնասպանության փորձը հաստատվի, ապա մահվան փոխարեն նրան ազատազրկում է սպառնում։
Մալայզիայի քրեական օրենսգիրքը ինքնասպանությունը քրեական հանցագործությունների շարքին է դասում։





























