Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը:

Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 6,  յուրացման 3 եւ խուլիգանության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: