Հունիսի 8-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի եւ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Երեւանի Իսակովի պողոտայի եւ Աթենքի փողոցի խաչմերուկում վիճաբանելու եւ իրար հարվածներ հասցնելու համար, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Էմիլ Ս.-ին, որի քթին առկա էր վնասվածք, 37-ամյա Ավետիս Ղ.-ին, 26-ամյա Նորայր Հ.-ին եւ 30-ամյա Սերգեյ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: