Հայաստանի հարավային Մեղրի քաղաքի շրջակայքում առատորեն տարբեր մրգեր են աճում: Այս թեմայով տեսանյութ է պատրաստել գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությունը՝ նշելով, որ այստեղից քիչ միրգ է արտահանվում, քանի որ տեղական պահածոների գործարանի արդիականացման համար գումար չկա: Սակայն ներդրումային հատուկ հիմնադրամների շնորհիվ իրավիճակը փոխվում է:

«Ձմռանը Մեղրին հաճախ դժվար հասանելի է լինում: Տեղի պահածոների գործարանից անհրաժեշտ է լեռներով շուրջ 400 կմ գնալ՝ մայրաքաղաք Երեւան հասնելու համար: Դա թանկացնում է ամեն ինչ, բացի մրգերից, որոնք այստեղ առատորեն են աճում: Մրցունակ լինելու համար պահածոների գործարանն անհապաղ արդիականացման կարիք ուներ»,- նշվում է տեսանյութում: