Ֆրանսիական Մո քաղաքի Մեծ պատերազմի թանգարանում հունիսի 13-ին «Ի՞նչ է ցեղասպանությունը» խորագրով համաժողով է անցկացվելու, որի ըթնացքում քննարկվելու է «Հայերի կոտորածը. 100 տարի անց» թեման: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
Համաժողովն անցկացնելու է Բորդոյի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հոլոքոստի Հուշարձանի կրթության հարցերի համակարգող Ալբան Պերենը:
«Ռասայական, էթնիկական, ազգային կամ կրոնական պատկանելության չափանիշներով բնակչության ծրագրված եւ համակարգված սպանությունը կենտրոնական իշխանության գոյություն է ենթադրում: Բանավեճերից բացի, զեկուցողը կանդրադառնա 20-րդ դարի խոշոր ցեղասպանություններին, մասնավորապես՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը»,- նշել են կազմակերպիչները:





























