Հունիսի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեում գտնվող Արցախի պուրակում նկատել են 3 երիտասարդների, որոնք վիճաբանում եւ քարեր էին նետում իրար վրա:

Վերջիններս՝ 1984 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն, 1990 թ. ծնված Արտաշ Ս.-ն եւ 1993 թ. ծնված Արգիշտի Ս.-ն, հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին:

Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Արտաշ եւ Արգիշտի Ս.-երը քարերով եւ ոտքով հարվածել են Վլադիմիր Գ.-ին` պատճառելով վնասվածք:

Վլադիմիր Գ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է ԴԲՓ:

Պարզվել է նաեւ, որ հունիսի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Վլադիմիր Գ.-ն Մոսկովյան փողոցի 60 շենքում, բնակարանի մուտքի դռան մոտ, դանակով փորձել է հարվածել Արտաշ Ս.-ին, սակայն վերջինիս հասցրել է արագ փակել դուռը:

Արշակ Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:

Կատարվում է հետաքննություն: