Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում այսօր՝ հունիսի 9-ին, երիտասարդի դի է հայտնաբերվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը, որի համագյուղացին է մահացած երիտասարդը:

Նա հայտնեց, որ մահացածը 27 տարեկան է, զբաղվում է անասնապահությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: