Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, թե պատրաստ են կոալիցիա կազմել թե քրդական «Ժողովուրդների դեմոկրատական», թե «Ազգայնական շարժում» կուսակցությունների հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, թե հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում ընտրողները 3 ընդդիմադիր կուսակցություններին ուղերձ տվեցին, որ չեն ցանկանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։

«Մեր կուսակցությունն այս պահին քննարկում է առանց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարություն կազմելու հնարավորությունը։ Մյուս երկու՝ «Ժողովուրդների դեմոկրատական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների հետ հանգիստ կարող ենք կառավարություն կազմել»,-ասել է Սեզգին Թանրըքուլուն։

Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։