Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանն ազատվել է աշխատանքից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
Հարցին, թե հնարավոր է Խեչոյանն աշխատանքի անցնի դատախազության համակարգում, բացասական պատասխան տվեցին: Թե որտեղ է աշխատանքի անցնելու Խեչոյանը, դատախազությունից հայտնեցին, որ դա Խեչոյանի որոշելիքն է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Խեչոյանը Կոստանյանի ընկերն է: Այս պարագայում առավել տարօրինակ է դառնում նրա աշխատանքից ազատումը:





























