Հայաստանի իշխանությունները չպետք է հպարտանան նրանով, որ էլիտար մեքենաներ չեն գնում. տնտեսելը նրանց պարտականությունն է: Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով, այլ կերպ չի կարելի վարվել, երբ պատգամավորները հանապազօրյա խնդիրների մասին խնդրանքներով տասնյակ եւ հարյուրավոր հայտարարություններ են ստանում. հիվանդները դեղորայք են խնդրում, քաղցածները՝ հաց, անտունները՝ որեւէ անկյուն:

«Չի կարող տնտեսությունը զարգանալ (ինչպես իշխանություններն են պնդում), եթե գործազրկությունն ու արտագաղթն աճում են: Հարկավոր է օլիգարխներին ցույց տալ սահմանը, ազատականացնել շուկաները, աջակցել արտադրական միավորումներին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- հայտարարեց Ուրիխանյանը: