Մեքսիկայի Միչոական նահանգի Յուրեկուարո քաղաքում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Էնրիկե էրնանդեսը, որին սպանել էին մայիսի 14-ն նախընտրական հանրահավաքի ժամանակ, հայտնում է Univision-ը։
Հունիսի 7-ին կայացած ընտրություններում Էրնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 36.9 տոկոսը։ Ւնչպես գրում են տեղական լրատվամիջոցները, կազմակերպած հանցագործության դեմ պայքարող քաղաքական գործիչը սպանությունից հետո առավել հանրահայտ է դարձել։
«Մորենա» շարժումը, որի անունից առաջադրվել էր Էրնանդեսը, նրա նմանակի կարգավիճակով մեկ այլ թեկնածու է առաջադրել, որը զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























