Կիեւի մոտ գտնվող նավթի բազայում պայթյուն է որոտացել, որտեղ արդեն երկրորդ օրն է շարունակվում է հրդեհը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: 

Ականատեսների խոսքով, պայթյունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, տեղի ժամանակով գիշերը 5.30-ին:

Հրշեջները նշել են, որ կրակը մարելու դժվարությունն այն է, որ այրվող պահեստներն իրար շատ մոտ են տեղակայված:

Տասնյակ միավոր տեխնիկան եւ փրկարարները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները: Հրդեհի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 12  մարդ: