Կոլումբիայի հակաթմրանյութային ոստիկանությունը Ազգային ազատագրական բանակի ապստամբների դեմ իրականացրած հաջող գործողությունների շնորհիվ առգրավել է 560 կգ կոկաին։ Այս մասին տեղեկացնում են Կոլումբիայի իշխանությունները։

Գործողությունն իրականացվել է Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտում՝ Վենեսուելայի սահմանին։ Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դոլար, գրում է Notimex-ը։

Դրանից բացի, ոստիկանությունը ոչնչացրել է ապստամբների մի քանի լաբորատորիա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։