Ինդոնեզիայի Կենտրոնական բանկը բացատրել է երկու ամիս առաջ երկրի տարածքում ԱՄՆ դոլարով եւ այլ արտարժույթով ֆինանսական գործողություններ կատարելու արգելքը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին, գրում է Jakarta Globe-ը։
«Դա անդրադառնում է մեր ինքնիշխանության վրա»։ Արտարժույթի մեծ պահանջարկը ազդում է մեր փոխարժույթի եւ գնաճի վրա»,- մեջբերում է պարբերականը բանկի հատուկ խորհրդականին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդոնեզիայի տարածքում բոլոր վճարումները՝ այդ թվում հյուրանոցներում, անշարժ գույքի վարձակալումները եւ աշխատավարձի վճարումները իրականացվելու են ինդոնեզիական ռուփիով։
Սակայն հիմա Bank Indonesia-ն պարզաբանել է, որ միջազգային ընկերությունների համար բացառություն կարվի, եւ նրանք կարող են իրենց օտարերկրյա աշխատակիցներին վճարել դոլարով։





























