Germanwings ավիաընկերության A320 օդանավի վթարից զոհված 44 ուղեւորների մնացորդները տեղափոխվել են Դյուսելդորֆ, որտեղ դրանք կհանձնեն հարազատներին՝ հուղարկավորության համար։

Lufthansa ընկերությունը երեքշաբթի Մարսելից բեռնատար ինքնաթիռով Դյուսելդորֆ է ուղարկել նրանց աճյունները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի էր ունեցել մարտի վերջին օդաչու Անդրեաս Լյուբիցի պատճառով, որը դիտավորյալ կործանել էր ինքնաթիռը։

Վթարից զոհվել էր 150 մարդ։