Հունիսի 10-ին ոսկին աճի դրական դինամիկա է գրանցել ԱՄն-ում եւ Հունաստանում տնտեսական իրավիճակի անորոշության ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Երեւանի ժամանակով 08.58-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 1.7 դոլարով եւ կազմել է 1179.5 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը աճել է 0.52 տոկոսով եւ կազմել է 16.04 դոլար մեկ ունցիայի դիմաց։
ԱՄՆ տնտեսական տվյալները իրենց վրա են բեւեռել ներդրողների ուշադրությունը։ Դրական տեղեկություններ ստանալու դեպքում շուկայում սպասվում է Դաշնային պահուստների համակարգի դրույքների աճ։ Ներկայումս դրանք ռեկորդային ցածր ցուցանիշ ունեն՝ 0-0.25 տոկոս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























