Տաջիկստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում կայծակի հարվածից երեք երիտասարդ կանայք են մահացել, որոնք հարազատ քույրեր են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հարազատ քույրեր 28-ամյա Նիգանա, 17-ամյա  Մարհաբո Սաիդովները մահացել են կայծակի հարվածից, իսկ նրանք 23-ամյա քույրը՝ Մավլյուդան մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում»,-ասված է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուդակի շրջանում, որը մայրաքաղաք Դուշանբեից 10 կմ հեռավորության վրա է գտնվում: