Իրաքի կառավարական զորքերը շիա ոստիկանության ջոկատների  աջակցությամբ «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել են Բայջի քաղաքը : Այս մասին հաղորդել է արբանյակային Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ այդմ, ուժայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել տեղի վարչակազմի շենքի, կենտրոնական մզկիթի եւ քաղաքի բոլոր շրջանների նկատմամբ: Այս քաղաքում է գտնվում երկրի ամենախոշոր նավթավերամշակման գործարանը:

Դեռեւս այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա Իրաքի իշխանությունների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: