Հունիսի 9-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արարատի մարզում` Տափերական-Գինեվետ ճանապարհի Գինեվետ գյուղի հատվածում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես E-140» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես E-140»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: