2008 թվականից ի վեր Հայաստանը լքել է ավելի քան 300 հազար մարդ: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով ՀԱԿ-ի դիրքորոշումը 2014 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվության վերաբերյալ:
«Այն ամենը, ինչին կարողացել է հասնել Սերժ Սարգսյանի ռեժիմը՝ աճող արտագաղթն է: Եթե 2008-ից երկիրը լքել է տարեկան 23 հազար մարդ, ապա վերջին տարիներին դա հասնում է 50 հազարի»,-հայտարարել է Զուրաբյանը:
«Դրանք իմ հորինած թվերը չեն, այլ պաշտոնական վիճակագրության տվյալները: Անհասկանալի , թե ինչու իշխանությունները նույնիսկ չեն ուզում ընդունել, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ»,-ընդգծել է Զուրաբյանը»





























