2015թ. –ի առաջին եռամսյակում ամուսնությունների եւ ամուսնալուծություններ թիվը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված թվից: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

«2015 թվականի առաջին եռամյսակում գրանցվել է 4 346 ամուսնություն, որը 2014-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել են 9 տոկոսով: Յուրքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցը 5.9 պրոմիլ է, այլ կերպ ասած` 1000 բնակչին բաժին է ընկել 6 ամուսնության դեպք: 2015 թվականի առաջին եռամյսակում գրանցվել է ամուսնալուծության 938 դեպք, դրանք նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ամուսնալուծության ցուցանիշի նվազում 22.5 տոկոսով, 2014-ին առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնալուծության 1210 դեպք: 1000 բնակչի հաշվով 1.3, 2104-ին այդ ցուցանիշը 1.6 պրոմի է հասել»,-ասաց նա:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի խոսքով՝ հիմնականում ամուսնությունների նվազումը դիտարկվում է Երևանում եւ Սյունիքում, իսկ ամուսնության բարձր ցուցանիշներ գրանցվել են Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում:

«Եթե ամուսնալուծությունների դեպքերին նայենք, ապա ամենաբարձրը Լոռու մարզում է, հետո Արագածոտն: Ունենք մարզեր, որտեղ նվազագույն ցուցնաիշներ են արձանագրվել` Տավուշ` 2 հազար ամուսնությունների դեպքում 1 ամուսնալուծության դեպք, Գեղարքունիքում, Արմավիրում: Վերջին 6 տարիներին` 2009-2011թթ.-ին 1000 ամուսնությունների հաշվով արձանագրվել է 160 ամուսնալուծության դեպք, 2012-2014-ին այդ ամուսնություն-ամուսնալուծություն հարաբերակցությաը ցուցանիշը 204 է դարձել»,-ասաց Կարինե Կոյումջյանը:

Նա նշեց, որ աղջիկների ամուսնության  հիմնական տարիքը 20-29 է, իսկ տղամարդկանց դեպքում` 25-34-ը: