Քաղաքացի Նազելի Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ ՏԿԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը շենքի բակում` իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ եւ քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն: