Հայաստանի Ազգային Ժողովում այսօր բավական թեժ է։ ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ԱԺ նիստում եւ կոշտ արտահայտություններ արել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հասցեին։ 

«Անդրադառնամ հայտնի հռետորին, որն ամեն ինչ կապեց Ադրբեջանի, Ադրբեջանի խնդրի հետ: Մի մտահոգվեք Ղարաբաղի մասին, քանի մենք ենք իշխանության, իսկ մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անպայման պիտի լինի: Այնպես որ՝ մահախոսականները պահեք ձեզ»,- ասել է Շարմազանովը: