60 հոգուց բաղկացած հանձնաժողովը կուսումնասիրի Չինաստանի Յանցզի գետում «Արեւելքի աստղ» զբոսանավի  խորտակման պատճառները, որի հետեւանքով զոհվել էր 434 մարդ, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

Հանձնաժողովում  ներգարվված են օդերեւութաբանության ոլորտի մանագետներ, նավի ինժեներներ, նավագնացության անվտանգության ոլորտի մասնագետներ, իրավաբաններ, փոխանցում է Gazeta-ն։

Նրանք փորձում են պարզել նավաբեկության պահին եղած եղանակային պայմանները, ջերմանավի վիճակը եւ գետի վրա երթեւեկության կանոնների պահպանման փաստը։ Հարցաքննվել են նաեւ փրկված ուղեւորները։