ՀՀ  ԱՆ քրեակատարողական վարչությունում այսօր՝ հունիսի 11-ին, կայացել է աշխատանքային հանդիպում քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի եւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական-դիտորդական խմբի անդամների միջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ հասարակական-դիտորդական  խմբի արագ արձագանքման եւ  քրեակատարողական հիմնարկների համագործակցության հետ կապված:

Քննարկվեցին նաեւ վերջին 9 ամիսների ընթացքում դիտորդական խմբի կողմից  բարձրացված հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա հրապարակումները եւ դրանց կապակցությամբ տրված լուծումները:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համանման հանդիպումները պարբերական դարձնել` ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծման նպատակով: