Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում հորդառատ անձրեւների պատճառով հնարավոր են սողանքներ, հետեւաբար իշխանությունները պրեֆեկտուրայի 137 հազար բնակիչներին խորհուրդ է տվել տարհանվել:

Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, դա վերաբերում է Ամակուսա եւ Ուտո քաղաքներին:

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով, Կյուսյու կղզու մի շարք շրջաններում տեղումների արագությունը արդեն հասել է 70 մմ/ժամի: Օրվա ընթացքում սպասվում են 200 մմ տեղումներ:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են սողանքներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: