Երեւանի մի քանի կենտրոնական խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 11.00-ից չեն աշխատում Նալբանդյան-Թումանյան, Խանջյան-Սայաթ-Նովա, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկների լուսացույցները, պատճառը՝ մալուխի վնասում է:

Մեզ փոխանցեցին, որ արդեն տվյալ խաչմերուկներ են ուղարկվել ճանապարհային ոստիկաններ՝ երթեւեկությունը կանոնակարգելու համար:

Լուսացույցները աշխատանքը կվերականգնվի 2 ժամից, այսինքն՝ ժամը 13.00-ի սահմաններում: