Նեպալի արեւելյան Տապլեջունգ շրջանում հեղեղներից առաջացած  սողանքի  հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները,  Մեգա եւ Տամուր գետերը վարարել են ու դուրս եկել ափերից՝ հեղեղելով իրենց ափերին գտնվող գյուղերը։

Փրկարարների խոսքով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այս պահին նրանք որոնում են անհետ կորածներին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մեկ օրում Նեպալում 130 մմ տեղումներ են տեղացել։ Օդերեւութաբանները նախազգուշացնում են երկրում մուսոնային անձրեւների սեզոնի մեկնարկի մասին։