Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Շերամի փողոցի 33 շենքից բերման են ենթարկել 46-ամյա Մեսրոպ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):