Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 16.10-ին, բաժին է ներկայացել 27-ամյա Նորայր Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:





























