Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Հունաստանի կառավարությանը ներդնել «առավելագույն ջանքերը»՝ միջազգային վարկատուների հետ համաձայնության հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում:

«Ես հույս ունեմ, որ հիմա կարվեն անհրաժեշտ քայլերը»,-նշել է Մերկելը:

Հունիսի 10-ի երեկոյան ԵՄ-ի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլերը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եւ քննարկել Հունաստանի պետական պարտքի հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունների ավարտին բացարձակ միակարծություն է ձեռք բերվել, որ Հունաստանը հիմա պետք է ջանադրաբար աշխատի, որպեսզի որքան հնարավոր է շուտ պարզաբանի բոլոր բաց մնացած հարցերը»,-նշել է Մերկելն ու հավելել. «Ամեն օրը նշանակություն ունի»: